«Ռոսավիացիան» հուլիսի 22-ից չեղյալ է հայտարարել Թուրքիա թռիչքների վրա սահմանված արգելքը: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Անկարան հավաստիացրել է Մոսկվային, որ իշխանությունները ձեռնարկել են «անվտանգության ուժեղացված միջոցառումներ օդանավակայաններում և Թուրքիայում ռուսաստանցի քաղաքացիների գտնվելու ժամանակ»:

 

Ավիափոխադրողներն արդեն արձագանքել են «Ռոսավիացիայի» որոշմանը: «Աերոֆլոտն» արդեն հայտարարել է, որ սկսել է տոմսերի վաճառքը դեպի Ստամբուլ և Անթալիա:

 

Թուրքիա թռիչքների վրա արգելքը ռուսական իշխանությունները սահմանել էին հուլիսի 16-ից: Պատճառը երկրում հեղաշրջման ձախողված փորձն էր: