Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն այս պահին պատրաստ չէ չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը:
«Մենք դեռևս պատրաստ չենք անցում կատարել վիզաների լուծարման ռեժիմին»,-ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դաշնության խորհրդի ժամանակ. մեջբերում է Грузия-Online-ը:
Երկու երկների միջև վիզային ռեժիմը մտցվել էր 2000թ.: Վրացական կողմը 2012թ. ՌԴ քաղաքացիների համար չեղյալ հայտարարեց իր տարածք մուտք գործելիս մինչ այդ եղած բոլոր սահմանափակումները: