Մոսկվան պատրաստ է առաջիկա ամիսների ընթացքում համաձայնության գալ Թբիլիսիի հետ վիզային ռեժիմը մեղմացնելու հարցում, սակայն դեռևս վաղ է խոսել դրանից ամբողջովին հրաժարվելու մասին. РИА Новости-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«Վիզային ռեժիմը մեղմելու մասին երկխոսությունները շարունակվում են, և մենք մտածում ենք ընդլայնել այն մարդկանց քանակը, ովքեր վիզա են ստանում հրավերով, և այդ համակարգն ավելի ճկուն է դարձնել: Սակայն այս պայմաններում, երբ երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, վաղ է խոսել վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին», -ասել է Կարասինը և նշել, որ Մոսկվան և Թբիլիսին հեշտացված վիզային համակարգի կանցնեն առաջիկա ամիսների ընթացքում: