Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտնել է, որ «Գազպրոմի» հետ գործող պայմանագրի վերանայումը ծառայում է բնական գազի գնի իջեցմանը, իսկ գինը կնվազի մոտավորապես 15%-ով:
«Կոմերցիոն գաղտնիքով առաջնորդվելով՝ կոնկրետ թվեր չեմ նշի, բայց կասեմ, որ գինը կնվազի շուրջ 15%-ով: Այսօր այդ շուկան միանգամայն մրցունակ է, և գները իջեցնում են ինչպես SOCAR-ը, այնպես էլ «Գազպրոմը»:
Նախարարը նաև շեշտել է, որ հնարավոր է՝ առաջիկայում պայմանավորվեն գների նույնիսկ ավելի մեծ իջեցման մասին, դա կախված կլինի շուկայի պայմաններից: