Ուկրաինական «Նավթագազ» և ռուսական «Գազպրոմ» ընկերությունները եկել են համաձայնության Ուկրաինայի համար գազի գնի հարցում: Երկու կողմերի միջև պայմանագրում հազար խորանարդ մետր գազի համար սակագին է սահմանվել 268,5 դոլար, որը մեկ երրորդով ավելի քիչ է քան վերջին մի քանի ամիսների ընթացքում:

 

Ինչպես փոխանցում է Риа Новости գործակալությունը, այդ մասին համաձայնությունը ձեռք բերվեց երկու երկրների նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի համատեղ հանդիպման ժամանակ Մոսկվայում: