2015 թվականին Բելառուսի համար ռուսական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց ընթացիկ տարվա 168 դոլարից կիջեցվի մինչեւ 154-155 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 17-ին Մինսկում լրագրողներին հայտնել Է Բելառուսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը:

 

«Կարելի Է գազի գնի նվազում սպասել հազար խորանարդ մետրի դիմաց 168 դոլարից մինչեւ 154-155 դոլար»,-ասել Է նա:

 

Բելառուսին գազի մատակարարման վերաբերյալ պարտավորագիրը «Գազպրոմ»-ի եւ «Գազպրոմ տրանսգազ Բելառուս»-ի միջեւ ստորագրվել Է դեկտեմբերի 12-ին:

 

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ «Գազպրոմ»-ի կողմից Բելառուսին բնական գազի մատակարարման գործող եռամյա պարտավորագրի ժամկետը լրանում Է 2014 թվականի դեկտեմբերի 31-ին: