Ուկրաինան գազի դիմաց «ոչինչ չի վճարելու» Ռուսաստանին, եթե պայմանավորվածություն ձեռք չբերվի երկնագույն վառելիքի ներմուծման նախկին' հազար խորանարդ մետրի դիմաց 268,5 դոլար գնին վերադառնալու շուրջ: Այդ մասին մայիսի 27-ին հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Շլապակը լրագրողներին հայտնել է կառավարության նիստից առաջ:
«Մենք պատրաստ ենք վճարել այն բանից հետո, երբ նրանք (ռուսական կողմը) մեզ հավաստեն գազի հետագա գինը: Բայց այն առաջարկությունը, որն այժմ արվում է' «դուք վճարեք, իսկ հետո կխոսենք», մեզ չի գոհացնում»,- ասել է նախարարը:
Ֆինանսների նախարարը նշել է գազի խնդրի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը, որոնց ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան վառելիքի մատակարարման՝ հազար խորանարդ մետրի դիմաց 268,5 դոլար գնին վերադառնալու շուրջ:
«Եթե այդպիսի պայմանավորվածություն չկա, մենք ոչինչ չենք վճարելի»,- ընդգծել է Շլապակը:
Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերով հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի համար գազի գնի նվազեցման գնալ արտահանման մաքսի վերացման հաշվին, բայց դրա նվազեցման չափը բանակցությունների առարկա կդառնա պարտքի մի մասը վճարելուց հետո, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: