Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են 10 օրվա ընթացքում մարել գազի մատակարարման պարտքը' միայն որոշ պայմաններից հետո: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:

 

«Ուկրաինան պատրաստ է մարել Ռուսաստանին ունեցած իր գազային պարտքը, եթե Ռուսաստանը 1000 խորանարդ մետր գազի գինն իր համար դարձնի 268 դոլար, իսկ եթե համաձայնագիրն այդպես էլ չկնքվի մինչև մայիսի վերջ, ապա Կիևը դիմելու է միջազգային միջնորդ դատարան»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

 

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայի պարտքի մարման ժամկետը երկարաձգել էր մինչև հունիսի 2-ը: