5 օրվա ընթացքում 7000 մարդ ստորագրել է գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
«Եկեք կանխենք գազի թանկացումը» ֆեյսբուքյան նախաձեռնության նոյեմբերի 15-ին սկված 10-օրյա ստորագրահավաքի հինգ օրվա ընթացքում հավաքվել է մոտ 7000 ստորագրություն: «Բավականին ակտիվ են մեր քաղաքացիները: Այլ կերպ չէր էլ կարող լինել:
Սա այնպիսի հարց է, որ բոլորին է վերաբերում»,- NEWS.am-ին ասաց քաղաքացիական ակտիվիստ Մաքս Սարգսյանը: Հիշեցնենք,որ «Եկեք կանխենք գազի թանկացումը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հոկտեմբերի 15-Ին ստորագրահավաք էր սկսել գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։
Գազի թանկացման գործով բաց, թափանցիկ ու անաչառ դատավարության պահանջագիրը ստորագրահավաքի ավարտից հետո նախաձեռնությունը ներկայացնելու է դատարան։
Տեսանյութը` NEWS.am-ի: