Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երկարաձգել Է Ուկրաինայի համար ռուսական գազի մատակարարումների արտոնյալ ռեժիմը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ-ի կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ:
Մատակարարումների արտոնյալ շրջանը երկրարաձգվել Է մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը: Ըստ որում զեղչատոկոսի չափը չպետք Է գերազանցի հազար խորանարդ մետրի դիմաց 100 դոլարը
«Արտահանական մաքսը հաշվարկվում Է հետեւյալ բանաձեւով. հազար խորանարդ մետր գազի դիմաց 333,3 ամերիկյան դոլար եւ ավելի բարձր գնի դեպքում նվազումը կկազմի 100 ամերիկյան դոլար, 333,3 ամերիկյան դոլարից ցածր գնի դեպքում նվազումը կկազմի այդ գնի 30 տոկոսը»,- ասված Է փաստաթղթում:
Մարտի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին հաստատել Է ռուսական գազի գնումների դեպքում Կիեւի համար արտոնյալ ռեժիմի՝ եւս երեք ամսով երկարաձգման հնարավորությունը՝ պայմանով, որ Ուկրաինան կատարի պարտավորագրի բոլոր դրույթները:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը մարտի 30-ին հայտնել Է, որ գազի ընկերությունը դիմել Է Ռուսաստանի կառավարությանը՝ երեք ամիս ժամկետով Ուկրաինայի համար գազի զեղչ տրամադրելու խնդրանքով: Ուկրաինայի համար զեղչի տրամադրման հնարավորությունը նախատեսված Է «Գազպրոմի» եւ «Նաֆտոգազի» միջեւ գործող պարտավորագրով, հիշեցրել Է նա: Զեղչի հաշվառմամբ Ուկրաինայի համար գազի գինն ապրիլի 1-ից կարող Է կազմել 250 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: