«Գազպրոմն» Ուկրաինայի համար գազի կանխավճարային ռեժիմ է սահմանել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Գազպրոմն» ակնկալում էր Կիևից ստանալ 1.9 մլրդ դոլարի չափով պարտքը մինչև հունիսի 16-ի առավոտյան ժամը 10:00-ը, իսկ եթե Կիևը չմարեր պարտքը, ապա Ուկրաինա գազի մատակարարումները կտեղափոխվեր կանխավճարային ռեժիմի:

 

Կանխավճարային ռեժիմ սահմանելու որոշումը կայացվել է սահմանված ժամկետում պարտքերը չվճարելու համար:

 

«Գազպրոմի» հաշվարկներով՝ ուկրաինական կողմի գազային պարտքը կազմում է 4, 458 միլիարդ դոլար, որից 1, 451 միլիարդ դոլարը բաժին է ընկնում 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերի մատակարարումներին, իսկ 3, 007 միլիարդ դոլարը՝ 2014 թվականի ապրիլ-մայիսին: Նախնական հաշվով վճարումներ չեն կատարվել նաև հունիսյան մատակարարումների համար: