Եվրամիության Էներգետիկայի կոմիսար Գյունտեր Էթինգերն ապրիլի 11-ին հայտարարել է, որ աշխատում Է Ուկրաինային օգնություն ցույց տալու պլանի վրա՝ Ռուսաստանի հանդեպ գազի պարտքի վճարման նպատակով, հաղորդում է Reuters գործակալությանը:

 

Ըստ ապրիլի 8-ի տվյալների՝ «Գազպրոմի» հանդեպ գազի դիմաց Ուկրաինայի պարտքը կազմում Էր 2,2 միլիարդ դոլար:

 

«Մենք սերտ շփման մեջ ենք Ուկրաինայի եւ նրա գազի ընկերության հետ եւ ձգտում ենք հասնել այն բանին, որ ուկրաինական կողմը կարողանա վճարել, եւ «Գազպրոմի» հանդեպ պարտքերը չաճեն: Ես պատրաստում եմ որոշում, որը կլինի ԱՄՀ-ի, Եվրամիության եւ Համաշխարհային բանկի կողմից Ուկրաինայի համար օգնության փաթեթի բաղկացուցիչ մասը, ըստ որի բաց հաշիվներով վճարումները հնարավոր կլինեն»,- մեջբերում Է Reuters-ն Էթինգերի խոսքը:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 10-ին ուղերձներ Է հղել Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներին գազի դիմաց Ուկրաինայի պարտքի առնչությամբ: Մասնավորապես, Պուտինը գրել Է, որ վերջին չորս տարում Ռուսաստանը գազի գների իջեցման հաշվին Ուկրաինային դրամատրել Է 35,4 միլիարդ դոլար, եւ առաջարկել Է անհապաղ նախարարական կոնսուլտացիաներ անցկացնել Ուկրաինայի տնտեսության կայունացման եւ պարտավորագրային պայմաններին խստիվ համապատասխան ռուսական գազի մատակարարումների եւ տարանցման ապահովման համաձայնեցված գործողությունների մշակման համա ր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: