Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն Ուկրաինայի եւ Վրաստանի ռազմաօդային ուժերի համագործակցության խորացման հնարավորությունները քննարկել Է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի պատվիրակության հետ Թբիլիսիում կայացած հանդիպմանը, որը գլխավորում Է ՈՒկրաինայի ՌՕՈՒ-ի գեներալ-մայոր Սերգեյ Դրոզդովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Վրացի եւ ուկրաինացի գեներալները քննարկել են կողմերի փորձը պաշտպանության բնագավառում եւ արծարծել ավիացիոն տեխնիկայի արդիականացման հարցերը: Հանդիպման արդյունքում որոշում Է ընդունվել մշակել համատեղ պլան, որում ամրագրվելու Է հետագա համագործակցության ուղղությունը:

 

«Պատվիրակության այցի գլխավոր նպատակներից մեկը ծանոթացումն Է Վրաստանի ռազմարդյունաբերական համալիրին եւ ներուժին՝ ապագայում համատեղ աշխատանքները եւ նախագծերը պլանավորելու նպատակով, որոնք երկու կողմերին թույլ կտան զարգացնել զինված ուժերը եւ պաշտպանունակությունը»,-ամփոփելով հանդիպման արդյունքները՝ ասել Է Քափանաձեն՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:

 

Եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում ուկրաինական պատվիրակությունը կայցելի Թբիլիսիում գտնվող Ալեքսանդր Քարթվելիշվիլիի անվան ավիացիոն գործարան: