Ռուսաստանը պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը: Այդ մասին ամենամյա մեծ ասուլիսին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Ինչ վերաբերում է 2008 թվականի դեպքերին և դրանց հետևած մեր հարաբերությունների դեգրադացիային՝ մենք չենք իրավիճակի սրման պատճառը: Պետք չէր նախագահ Սաակաշվիլիին նման ավանտյուրային որոշումներ կայացնել, որոնք հանգեցնելու էին Վրաստանի մասնատմանը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

 

Պուտինը հավելել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերություններում նկատվում են դրական միտումներ։