Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի պաշտպանել 2004-ից մինչեւ 2012 թվականը երկիրը ղեկավարած նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու բանաձեւի նախագիծը, որը պատրաստել Էին ընդդիմադիրները: Այդ մասին ասված Է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ:
Բանաձեւի նախագիծը պատրաստել Էր «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը: Բացատրական գրության մեջ նշվում Է, որ՝ բանաձեւի նպատակը «Միասնական ազգային շարժման» կառավարման տարիներին Վրաստանում հաստատված ռեժիմը «հանցավոր ու անձնիշխանական» ճանաչելն Է, ինչպես նաեւ արդարության վերականգնումը, հանցագործությունների հետաքննումը եւ մեղավորներին պատժելը: Նախագծի համաձայն՝ դատախազությանը հանձնարարվում Էր վեց ամսվա ընթացքում ավարտին հասցնել նախկին իշխանության ղեկավարների դեմ հարուցված բոլոր քրեական գործերը:
Փետրվարի 21-ին անցկացված քվեարկության արդյունքում բանաձեւը պաշտպանել Է 45 խորհրդարանական, դեմ են քվեարկել 16-ը: Ընդամենը խորհրդարանն ունի 150 պատգամավոր:
«Մենք, ընդհանուր առմամբ, պաշտպանում ենք բանաձեւի բովանդակությունը, ինչես նաեւ այն կարծիքը, որ 2004-2012 թվականների ռեժիմը հանցավոր Էր: Սակայն մենք դիտողություններ ունենք բանաձեււի իրավական մասի վերաբերյալ: Եթե այդ մասը վերանայվի, ապա մենք պատրաստ ենք վերստին քննարկել նման բանաձեւի ընդունումը»,- հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, որի խոսքը մեջբերված Է օրենսդիր մարմնի կայքում զետեղված հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: