«Ազգային միասնական շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները, կուսակցություն, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, դեկտեմբերի 16-ին դիմում են ներկայացրել խորհրդրանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի անունով իրենց մանդատներց հրաժարվելու մասին, որոնք ստացել են խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այդ մասին լրագրողներին հայտնել է կուսակցության անդամ Լեւան Բեժաշվիլին:
Մադատներից հրաժարվելու մասին խորհրդարան են դիմել նաեւ «Հանրապետական կուսակցության» ներկայացուցիչները, որոնք «Ազգային շարժման» հետ մեկտեղ ընտրություններին մասնակցել էին մեկ դաշինքի կազմում: Նաեւ դեկտեմբերի 16-ին պլանավորում է մանդատներից հրաժարվելու մասին դիմում ներկայացնել «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը, որը նույնպես դաշինքի կազմ էր մտել: Ընդամենն ընտրությունների արդյունքներով դաշինքին բաժին է հասել 36 մանդատ:
Ավելի վաղ իր մանդատից հրաժարվել է «Վրաստանի լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին: Խորհրդարնը յոթ օր ունի մանդատներից հրաժարվելու դիմումների քննարկման համար:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են երկու փուլով՝ հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 21-ին:. Դեկտեմբերի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն կառավարող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 48,22 տոկոսը եւ ստանալով150 մանդատներից 90-ը: Բացի «Վրացական երազանքից», նաեւ խորհրդարան է անցել «Միացյալ ընդդիմություն «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշիքը, որի մի մասն «Ազգային միասնական շարժում» կուսակցությունն է, որը հիմնել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Դաշինքը հավաքել է ձայների 27,18 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Սաակաշվիլիի կուսակցությունը հրաժարվեց Վրաստանի խորհրդարանի մանդատներից
17:50 - 16.Դեկտեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
29/05/24 14:40
Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է՝ նախագահի փոխարեն ինքը կստորագրի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
28/09/20 19:30
Սիրելի՛ երիտասարդներ, կոչ եմ անում առանց անհրաժեշտության չդիմել որոշակի քայլերի. Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր
21/08/20 22:47
Պայթեցրել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր մեքենան (տեսանյութ)
16/12/18 22:00
Վրաստանի ընդդիմադիրները չեն ընդունում Զուրաբիշվիլիի նախագահությունը. բողոքի ակցիա` խորհրդարանի մոտ
03/08/18 18:26
Արա Սաղաթելյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
27/02/18 11:01
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը դատապարտել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը
09/01/17 16:21
Սաակաշվիլիի կուսակցությունը Վրաստանում պառակտվում է
11/07/16 16:03
Վրաստանի խորհրդարանի փոխնախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան