Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Զուրաբ Ջապարիձեն ասել է, որ Վրաստանի նախկին իշխող կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժում»-ը, բացասական է գնահատում ներքին գործերի գործող նախարար Իրակլի Գարիբաշվիլիին երկրի վարչապետի պաշտոնում առաջադրելուն: 

 

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով պատրաստվում է լքել իր պաշտոնը, կառավարության ղեկավարի պաշտոնում ներկայացրել է 31-ամյա Գարիբաշվիլիին:

 

«Նա ունի բանկային սեկտորում աշխատելու փորձ, սակայն դա չի նշանակում, որ նա ունի երկրի տնտեսական քաղաքականությունը ղեկավարելու համապատասխան կոմպետենցիա»,-հայտարարել է Ջապարիձեն: