Վրաստանում նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կուսակցությունից նախագահական ընտրություններում թեկնածու է առաջադրվել խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական ասզգային շարժում» կուսակցության առաջնորդներից Դավիդ Բաքրաձեն:
Այս մասին հայտնի է դարձել շաբաթ օրը' կուսակցության կողմից անցկացվող փրայմերիզի 6-րդ փուլից հետո. գրում է Trend-ը:
Բաքրաձեն վստահ հաղթանակ է տարել մյուս թեկնածուների շարքում:
Բաքրաձեն հաղթանակից հետո նշել է, որ այսօր Վրաստանին պետք է այնպիսի նախագահ, ով կմիավորի ողջ երկիրը և և տարաձայնություններ չի սերմանի: Նա կարծում է, որ լավ շանսեր ունի նախագահական ընտրություններում հաղթելու համար:
Նշենք, որ նախագահական ընտրությունները Վրաստանում կայանալու են 2012թ. հոկտեմբերի 27-ին: