Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմին:

«Կրկին Ղարաբաղի ողջ սահմանին պատերազմական գործողություններ են։ Ադրբեջանը այս անգամ Թուրքիայի աջակցությամբ կռվի է ելել հերոսական արցախցիների հետ' շարունակելով խաղաղ բանակցություններն ու Մինսկի խմբի առաջարկությունները ոտնահարելու, Արցախը ռազմական ճանապարհով հետ վերադարձելու քաղաքականությունը։ Անմեղ մարդկանց արյուն է հեղվում, թիրախ է դարձել նաև խաղաղ բնակչությունը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջիններից մեկը կոչ է արել կանգնեցնել ռազմական գործողությունները, անցնել խաղաղ բանակցությունների։ Նույն բանն են ասում աշխարհի բոլոր պետությունները,միջազգային կազմակերպությունները։

Աշխարհասփյուռ հայությունը խիստ մտահոգ է. բարոյական, նյութական աջակցությունից զուտ ցանկանում է իր մասնակցությունը բերել հայության այդ հերոսական հարվածի պաշտպանությանը։

Բնականաբար, նույնն է ցանկանում նաև Ջավախքահայությունը։ Մենք միշտ սատարել ենք մեր մայր հայրենիքին, օգնել ինչով կարողացել ենք։
Հայաստանի իշխանությունների վկայությամբ Արցախի պաշտպանությունը այսօր հուսալի ձեռքերում է, բանակը ի զօրու է հետ մղել ցանկացած ագրեսիա, այնպես որ սիրելի՛ երիտասարդներ, կոչ եմ անում առանց անհրաժեշտության չդիմել որոշակի քայլերի և չխանգարել պաշտպանության բանակին կատարելու իր սրբազան առաքելությունը։

Համոզված եմ' արդարությունը կհաղթանակի։

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր»,- գրել է նա: