Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետախուզում հայտարարելու միջնորդությամբ դիմել Է Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ռուսթավի-2»-ի եթերում հայտնել Է դատախազության իրավական ապահովման դեպարտամենտի ղեկավար Իրակլի Չիլինգարիշվիլին:
Նրա խոսքով՝ առայժմ հայտնի չԷ, թե Ինտերպոլը երբ որոշում կընդունի նախկին նախագահի վերաբերյալ:
Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազությունն արդեն Միխեիլ Սահակաշվիլիի ներքին հետախուզում Է հայտարարել եւ նրա միջազգային հետախուզում հայտարարելու ընթացակարգ սկսել: Նախկին նախագահին մեղադրանքներ են առաջադրված մի քանի քրեական գործերով, այդ թվում՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքների ցրումը եւ «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի ավերումը, խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործը եւ պետբյուջեի միջոցների ոչ նպատակային օգտագործման գործը, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը: