ՌԴ իշխանությունները որոշել են չեղարկել ռուս-թուրքական համատեղ գագաթնաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի կեսերին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ գտնվող իր աղբյուրները:

 

Դիվանագիտական աղբյուրը նշել է, որ խոցված օդանավը լրջորեն կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերություններին:

 

«Թուրքիայի վերաբերյալ բոլոր որոշումները, որոնք այսուհետ կընդունվեն, կկրեն այդ ողբերգության շողքը»,- նշել է աղբյուրը: