Ռուսաստանը սպառնալիք է ամբողջ Եվրոպայի համար: Այս մասին հայտնել է ЛІГА.net-ը'վկայակոչելով Վրաստանի արտաքին գործերի նոր նախարար Թամար Բերուչաշվիլիին:

 

«Ես համոզված եմ, որ Ռուսաստանը այսօր մեծ սպառնալիք է իրենից ներկայացնում: Դա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Վրաստանի, այլև եվրոպական մայրցամաքի համար», - ասել է Բերուչաշվիլին:

 

Նրա կարծիքով՝ «Ռուսաստանը դեմ է գնում միջազգային իրավական կարգին, որը երկար տարիներ չի խախտվել, և իրավահավասար երկրներին, որոնք ընտրել են սեփական զարգացման իրավունքը»։

 

Թամար Բերուչաշվիլին նշել է, որ Ռուսաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը սպառնում է արևելաեվրոպական շրջանի բոլոր երկրներին։ «Ուկրաինան, Մոլդովան կամ Վրաստանը մեկուսացված դեպքեր չեն։ Դա Ռուսաստանի արձագանքն է այդ երկրների՝ ԵՄ-ի հետ մերձենալու որոշմանը»,- հավելել է Վրաստանի արտգործնախարարը։