«Իսլամական պետության» գաղափարախոսությունը իրենից ներկայացնում է լուրջ սպառնալիք ոչ միայն Իրաքի ու Սիրիայի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Չնայած մենք քննարկում ենք Իրաքը և Սիրիան` ԻՊ-ը և նրա գաղափարախոսությունը իրենցից սպառնալիք են ներկայացնում նաև այս տարածաշրջանի սահմաններից դուրս»,- ասել է Օբաման` ելույթ ունենալով Պենտագոնում:

 

Նրա խոսքով՝ «վերջին շաբաթների ընթացքում մենք ականատեսը եղանք Թունիսում, Քուվեյթում և Եգիպտոսի Սինայի թերակղզում մահաբեր հարձակումների»:

 

ԱՄՆ նախագահը նշել է նաև «ԻՊ-ի աճող ներկայությունը Լիբիայում և փորձերը` իր հենարաններն ունենալու Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում և Հարավարևելյան Ասիայում»:

 

«Երբ անհրաժեշտ լինի կանխարգելել մեր երկրի դեմ հարձակումները, մենք ահաբեկիչների դեմ կձեռնարկենք ուղիղ քայլեր»,- ասել է Օբաման: