ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ռասիզմը լուրջ սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար. փոխանցում է Reuters-ը:

 

 

«Ռասիզմը մնում է մարտահրավեր, որի դեմ մենք պետք է բոլորս միասին պայքարենք: Մենք մեծ առաջընթացի ենք հասել, սակայն պետք է զգոն լինենք, քանի որ այն դեռևս պահպանվում է: Եվ այն թունավորում է երիտասարդների գիտակցությունը, դավաճանում մեր իդեալները և պառակտում մեր ժողովրդավարությունը»,- հայտարարել է նախագահ Օբաման:

 

 

Այդպես է Օբաման մեկնաբանել Չարլսթոն քաղաքի եկեղեցում սևամորթ ծխականների գնդակոծումը, որը 9 մարդու կյանք է խլել:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Չարլսթոնի հրաձգությունը դիտարկում է որպես ահաբեկչություն: