Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները անսպասելի են ՆԱՏՕ-ի համար և լուրջ մարտահրավեր են այս կազմակերպության բոլոր անդամ երկրների անվտանգության համար: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:

 

Նման հայտարարությամբ սեպտեմբերի 26-ին հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Անդերս Ֆոգ Ռասմուսենի Հյուսիսատլանտյան ալյանսի գլխավոր քարտուղարի առաքելության ավարտի կապակցությամբ:

 

Նախագահի կարծիքով՝ հիմնականում Ռասմուսենի շնորհիվ ՆԱՏՕ-ին հաջողվել է «արձագանքել» անսպասելի և լուրջ մարտահրավերին, որը ընդհանուր անվտանգության համար Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունն է: Բացի այդ, Օբաման ասել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեծ ներդրում է ունեցել Աֆղանստանում, Բալկաններում և Լիբիայում ռազմավարության զարգացման գործում: Նրա ղեկավարությամբ կազմակերպությունը ավելի ուժեղ է դարձել:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռասմուսենին կփոխարինի Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը: