Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ Ռուսաստանն անտեսում է միջազգային վարքի նորմերը և խախտում միջազգային համակարգի կանոնները: Եվ դա, ընդգծել է նա, իրենից ներկայացնում է «մարտահրավեր և սպառնալիք մեզ բոլորիս համար», հաղորդում է Press TV-ն:

 

«Ռուսաստանն անտեսում է միջազգային վարքի նորմերը և խախտում միջազգային համակարգի կանոնները, որոնք հիմնված է այդ նույն կանոնների վրա: Դա իրենից մարտահրավեր և սպառնալիք է ներկայացնում մեզ բոլորիս համար: Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը կառուցողական դեր խաղա միջազգային հանրությունում»,- ասել է նա:

 

Համոնդն այդ հայտարարութկունն արել է Թբիլիսիում Վրաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կարող է համագործակցել Ռուսաստանի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում միայն այն դեպքում, եթե Մոսկվան հետևի միջազգային համակարգի կանոններին: