Ռուսաստանը ռազմական սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրներից ոչ մեկի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նորվեգական հեռարձակող կորպորացիային հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

«Մենք մեծ անկանխատեսելիություն, մեծ անորոշություն, աճող տագնապ ենք նկատում,-ասել է նա:-Սակայն ես ՆԱՏՕ-ի երկրներից ոչ մեկի համար անմիջական սպառնալիք չեմ տեսնում Արևելքից»:

 

 

Ստոլտենբերգը, որը Նորվեգիայի կառավարությունը գլխավորել է 2005-ից մինչև 2013 թվականը, հավելել է, որ Մոսկվայի և դաշինքի միջև հարաբերություններն ապագայում կարող են բարելավվել: «Մեր նպատակը Ռուսաստանի հետ համագործակցությունն է: Դա համապատասխանում է և՛ ՆԱՏՕ-ի շահերին, և՛ ՌԴ-ի շահերին»,-նշել է նա:

 

 

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, հավաքական անվտանգության վերաբերյալ Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածին համապատասխան, պատրաստ է իր անդամներին պաշտպանել բոլոր սպառնալիքներից:

 

 

Դաշինքի գլխավոր քարտուղարը հունիսի 3-ից եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Նորվեգիայում: