Ռուսաստանից լուրջ սպառնալիք է սպառնում Բալթյան երկրներին՝ Լատվիային, Լիտվային և Էստոնիային: Այս մասին հաղորդում է BBC բրիտանական գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Նայքլ Ֆալոնին:
Նախարարն ընդգծել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճնշում է գործադրում Մերձբալթիկայի նախկին խորհրդային հանրապետությունների վրա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է օգտագործել նույն մարտավարությունը, ինչ Ուկրաինայում:
Ֆալոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի Ռուսաստանից բխող սպառնալիքին:
«ՆԱՏՕ-ն պատրաստվում է»,- հավելել է նա: