Ուկրաինայից վերադարձող վարձկանները սպառնալիք են հանդիսանում իրենց երկրների համար:
Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Տարաբրինը:
«Օտարերկրյա վարձկանները, որոնք ռազմական փորձառություն են ստացել Ուկրաինայում, եթե չզոհվեն, վերջին հաշվով վերադառնալու են իրենց երկրներ և անվտանգության տեսակետից ոչ պակաս սպառնալիք են հանդիսանալու»,- նկատել է դիվանագետը:
Տարաբրինի խոսքով, Մոսկվային մտահոգում է այդ իրավիճակը, ուստի հարցը ՌԴ ԱԳՆ-ն մշտապես բարձրացնում է միջազգային շփումների ընթացքում: