2022 թվականի օգոստոսին Ռուսաստանը 93%-ով ավելացրել է տաք գլանվածքի պողպատի մատակարարումները Թուրքիա, որն օգտագործվում է շինարարության և ճարտարագիտության մեջ։ Արտահանվել է 176 հազար տոննա։ Այդ մասին գրում է РБК-ն։
«Թուրքիա արտահանման կտրուկ աճը պայմանավորված է ներքին շուկայում ցածր պահանջարկով և ԵՄ երկրներ արտահանման արգելքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոկտեմբերին Եվրամիությունը համաձայնության է եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ։ Սահմանափակումների «ութերորդ փաթեթը» ներառում էր նաև ռուսական պատրաստի արտադրանքի և պողպատի կիսաֆաբրիկատների ներմուծման արգելք։ Ավելի վաղ նման արգելքի ներդրումը կանխատեսել էր Poitico հրատարակությունը։ Ինչպես ասվում է նրա սեպտեմբերյան հրապարակման մեջ, Եվրամիությունը մտադիր է արգելել պողպատե արտադրանքի ներմուծումը Ռուսաստանից, ապրանքների տեսականին դեռ չի նշվում։ Հոդվածում նշվում էր, որ «արգելքը կբացառի այն ապրանքների ներմուծումը, որոնք համարվում են Ռուսաստանին զգալի եկամուտներ բերող ապրանքներ»։
ԵՄ պատժամիջոցների «ութերորդ փաթեթի» համաձայն՝ կարգելվի նաև ածխի, զենքի մեջ օգտագործվող էլեկտրոնային բաղադրիչների, ավիացիոն ոլորտի տեխնիկական արտադրանքի և ծխախոտի արտահանումը Ռուսաստան։ ԵՄ-ն նաև արգելել է ռուսներին իր տարածքում կրիպտոդրամապանակներ ունենալ: