Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք այցի ժամկետը դեռ համաձայնեցված չէ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։
Պուտինի այցը Թուրքիա պատրաստվում է վաղուց, մնում է միայն դիվանագիտական ուղիներով համաձայնեցնել ուղեւորության ժամկետը, օրակարգի հարցերը շատ են, ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, առայժմ դիվանագիտական միջոցներով ամսաթիվը (այցի) համաձայնեցված չէ» ասել է գործակալության զրուցակիցն ի պատասխան Թուրքիա ՌԴ նախագահի այցի հնարավոր ժամկետի մասին հարցը մեկնաբանելու խնդրանքի։