Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Թուրքիա կայցելի նոյեմբերի 28-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Սաբահ» պարբերականը, Ֆրանցիսկոսի այցի հստակ ժամկետների մասին հայտարարել է Հռոմի պապի մամ ուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին:
Պապի այցը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը: Ֆրանցիսկոսը նախ կժամանի Անկարա, որտեղ կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, ինչպես նաև կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզիի հետ:
Ավելի վաղ նշվում էր նաև, որ այցելության մյուս հատվածում Հռոմի պապը կժամանի Ստամբուլ, որտեղ կհանդիպի տարբեր փոքրամասնությունների հոգևոր առաջնորդներին: