«Ճշտվել են Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի ժամկետները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այն տեղի կունենա հոկտեմբերի վերջին։ Ըստ ամենայնի՝ այդ այցով Ռուսաստանը փորձում է կանխել վիլնյուսյան գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը, ուր, ճիշտ է, Ասոցացման համաձայնագիր չի ստորագրվելու, սակայն արդեն իսկ պայմանավորվածություն կա եվրոպական կողմի հետ որևէ սիմվոլիկ փաստաթղթի ստորագրման մասին, որն էլ կապահովի ԵՄ-Հայաստան հարաբերությունների շարունակականությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: