Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի հատկապես կենտրոնական փողոցներում իրարանցում է: Իրականացվում են վերջին նախապատրաստական աշխատանքները, որպեսզի վաղը նախատեսվելիք ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան այցը պատշաճ կերպով կազմակերպված լինի: Երեւանի գրեթե բոլոր փողոցներում ու նաեւ նախագահական նստավայրի մոտ վեր են հառնել ռուսական դրոշներ, ամենուր կարելի է հանդիպել ոստիկանական խմբերի, որոնք ուժեղացված հսկողություն են իրականացնում:

 

Տարվող աշխատանքներին հետեւում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Վերջինս այսօր օրվա երկրորդ կեսին քաղաքացիական հագուստով, մի քանի հոգու ուղեկցությամբ շրջել է Սայաթ-Նովա, Թումանյան եւ Նալբանդյան փողոցներով: ԳԱԼԱ-ի լրագրողը վերջինիցս փորձել է պարզել, թե որն է շրջայցի նպատակը, եւ արդյո՞ք այդ ամենը պայմանավորված է վաղվա իրադարձություններով: Մանրամասները՝ աղբյուր կայքում: