Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու որոշումը լիովին փոխում է աշխարհակարգը։ Այս մասին հայտարարել է TV Pink հեռուստաալիքի եթերում։
«Սա ոչնչացնում է համաշխարհային անվտանգության ամբողջ ճարտարապետությունը և քաղաքական անվտանգության ճարտարապետությունը: <...> Այս իրավիճակը երեւի ամենադժվարն է մեզ համար և ամենադժվարը առաջիկա 10-20 տարիների ընթացքում։ <…> Աշխարհակարգը փոխվում է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ սերբերի 85 տոկոսը կլինի Ռուսաստանի կողքին, «ինչ էլ որ լինի»։