Սերբիայի իշխանություններն ակնկալում են երկու - երեք ամիս անց կոսովոալբանյան իշխանությունների հետ բանակցությունների շարունակումը եւ պատրաստ են փոխզիջումային որոշումների: Այդ մասին հայտարարել Է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Փալմերի հետ կայացած հանդիպումից հետո:
Փալմերը շրջագայություն Է կատարում Բալկաններում, որի շրջանակներում ավելի վաղ այցելել Է Պրիշտինա եւ հանդիպումներ անցկացրել կոսովոալբանցի քաղաքական գործիչների, ինչպես նաեւ կոսովցի սերբերի փոքր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 4-ին նա դռնփակ զրույց Է ունեցել Սերբիայի նախագահ Վուչիչի հետ, ինչից հետո նրանք հայտարարություններ են արել զանգվածային լրատվամիջոցների համար: «Համոզված եմ, որ Կոսովոյի եւ Մետոքիայի հարցի շուրջը մենք շուտով կհասնենք պայմանների՝ երկու կամ երեք ամիս անց երկոսության շարունակման համար: Ցանկանում ենք, որ երկոսությունը լինի լուրջ, պատասխանատու, տանի փոխզիջումային լուծման»,- հայտարարել Է Սերբիայի նախագահը հանդիպումից հետո:
«Սերբիան պատրաստ Է փոխզիջման, բայց պատրաստ չԷ ստորացման, սերբ ժողովրդի նվաստացման Կոսովոյում եւ Մետոքիայում եւ ամբողջ պետության մեջ»,- նշել Է Վուչիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: