Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Անզոր Գուբաշևը պատմել է քննությանը, որ հանցագործության է դիմել Նեմցովի հակառուսական և հակամուսուլմանական հայտարարությունների պատճառով և պատրաստակամություն է հայտնել «սպանել անգամ Օբամային», գրում է «Коммерсантъ»-ը:
Մեղադրյալը հայտնել է, որ վաղուց էր հետևում Նեմցովին, որը նրան «դուր չէր գալիս» նրանով, որ «նսեմացնում էր պետության պատիվը» և «սադրում էր ժողովրդին»: «Ընդդիմությունը խառնել էր իրար, ինչ-որ երթ էր ցանկանում անել»,- հայտարարել է Գուբաշևը:
Նա պատմել է նաև, որ իրեն վրդովեցրել է Ուկրաինայի հակամարտության հարցում Նեմցովի դիրքորոշումը, ինչպես նաև այն, որ նա վիրավորել է Մուհամեդ մարգարեին' սատարելով Ֆրանսիայում նրա ծաղրանկարների տպագրությանը:
Գուբաշևն ընդգծել է, որ չի զղջում հանցագործության համար: «Եթե այժմ հնարավորություն լիներ, ես նրան մի անգամ էլ կսպանեի: Եվ ցանկացածին' առանց տարբերության, ով ոտնձգություն կաներ մարգարեի նկատմամբ: Ցանկացածին: Ես Օբամային էլ առանց մտածելու կսպանեի, եթե նման հնարավորություն լիներ»,- ասել է նա:
Նեմցովը սպանվել է փետրվարի վերջին, Մոսկվայի կենտրոնում: