Վերնիսաժի գործով մեղադրյալ Ռաֆիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Նրա խոսքով՝ մեղադրյալը դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկին, սակայն նրան հրաժարվել են հետազոտել:
«Ես պաշտոնական գրություն եմ ուղարկել ՔԿՀ պետին` Ռաֆիկին անհապաղ բժշկական օգնություն տրամադրելու համար, բայց մինչև երեկ ոչ մի բան չէին արել: Ռաֆիկ Խաքչատրյանը լյարդի ցավեր ունի, գլխի ու ականջների սուր խշշոց, տեսողության անկում և գլխապտույտ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Վերնիսաժում հնչած կրակոցների հետևանքով սպանվել էր մեկ անձ, ևս մեկը՝ Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը, վիրավորվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում