Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Արարատի մարզի Գոռավան գյուղում սպանություն է տեղի ունեցել: Գյուղի տներից մեկում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դանակի մի քանի հարվածից մահացած 72-ամյա Հովհաննես Աղաջանյանի դին:
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է սպանվածի որդին՝ 46-ամյա Մարտիկ Աղաջանյանը:
Գոռավան համայնքի ղեկավար Արսեն Բազիկյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց, որ Աղաջանյանները շատ լավ ընտանիք են: Սպանվածի կինը աշնանն էր մահացել:
Ինչ վերաբերում է հոր սպանության մեջ կասկածվողին, գյուղապետն ասաց, որ վերջինս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: