Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաևը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում խնդրում է նրան թույլ տալ մասնակցել Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դեմ մարտական գործողություններին, գրում է Газета.Ru-ն:

 

 

Նամակում Դադաևը դիմում է նախագահին՝ «իր անմեղությունն ապացուցելու» հնարավորության խնդրանքով:

 

 

«Եթե պետք լինի, ես կցանկանայի մասնակցել Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի դեմ ռազմական արշավին»,- ասված է նամակում: