Բորիս Նեմցովի սպանության գործով կասկածյալները ձերբակալվել են Ինգուշեթիայում: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ինգուշեթիայի անվտանգության խորհրդի քարտուղար Ալբերտ Բարախաևը:

 

Նրա խոսքով՝ Անզոր Գուբաշևը ձերբակալվել է, երբ ուղևորվելիս է եղել հանրապետության Մալգոբեկի շրջան, որտեղ բնակվում է նրա մայրը, իսկ երկրորդ կասկածյալը ձերբակալվել էր Մագաս քաղաքում:

 

Անվտանգության խորհրդի քարտուղարի տվյալներով՝ Գուբաշևի եղբայրներից ևս մեկը նույնպես ձերբակալվել է:

 

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ենթադրյալ մարդասպանները հնարավոր է ձերբակալվեն մարտի 8-ին: