Չեչնիայի Շելկովսկի շրջանում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետաքննության հետ կապված ևս երկու մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրին:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք հետաքննությունը կխնդրի դատարանին նրանց կալանավորելու մասին:
Ինչպես հաղորդել է «Ռոսբալտին» իրավապահ մարմիններում առկա աղբյուրը, ձերբակալությունը տեղի է ունեցել մարտի 8-ին՝ հատուկ գործողության ընթացքում: Գործակալության զրուցակիցը չի հաղորդել նրանց անունները՝ նշելով միայն, որ ձերբակալվածներից մեկը Չեչնիայի բարձրաստիճան ուժայինի ոչ հարազատ եղբայրն է:
«Ռոսբալտի» աղբյուրը նշել է, որ այս մարդիկ իրավապահների տեսադաշտում են հայտնվել, երբ վերջիններս ուսումնասիրել են տվյալները, թե ում հետ են վերջին ժամանակներում հարաբերություններ պահպանել գործով ավելի վաղ ձերբակալված Դադաևը և Շավանովը: Նեմցովի սպանությանը նրանց ներգրավվածության մակարդակը ստուգվում է, անցկացվում են հարցաքննություններ: