Չեչնիայի Շելկովյան շրջանում մարտի 8-ի երեկոյան իրականացված հատուկ գործողության ընթացքում եւս երկու մարդ Է կալանավորվել Բորիս Նեմցովի սպանության հետաքննության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռոսբալտ»-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների մի ա ղբյուրի:
Հրատարակության զրուցակցի խոսքով՝ առայժմ հայտնի չԷ՝ հետաքննությունը կխնդրի արդյոք դատարանին՝ ձերբակալելու նրանց: Նա ազգանուններ չի նշել, միայն հայտնել Է, որ կալանավորներից մեկը իրավապահ մարմինների բարձրաստիճան աշխատակցի զարմիկն Է:
«Այդ մարդիկ ուժայինների տեսադաշտում են հայտնվել այն անձանց կապակցությամբ, որոնք վերջին ժամանակներս կապ են պահպանել Դադաեւի եւ Շավանովի հետ: Նեմցովի սպանությանը նրանց մեղսակցության աստիճանը ստուգվում Է, կատարվում են հարցաքննություններ»,-ընդգծել Է աղբյուրը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, Բորիս Նեմցովի սպանության անմիջական կատարողն ամենայն հավանականությամբ եղել Է Զաուր Դադաեւը: «Սակայն դա 100 տոկոսով հնարավոր կլինի հաստատել, երբ գտնվի սպանության գործիքը»,-ասել Է գործակալության աղբյուրը: Նա հավելել Է, որ Դադաեւը դժկամորեն Է շփվում հետաքննության հետ: «Նրա ժլատ ցուցմունքներից հետեւում Է, որ հանցագործության կազմակերպիչը ինքն Է եղել»,-նշել Է աղբյուրը:
Ավելի վաղ «Ռոսբալտ»-ը հաղորդել Է, թե Դադաեւը հայտարարել Է, որ Բորիս Նեմցովն սպանվել է մուսուլմանների եւ իսլամի վերաբերյալ իր արած բացասական հայտարարությունների պատճառով: Անզոր Գուբաշեւի եւ Զաուր Դադաեւի՝ որպես Նեմցովի սպանությանը մեղսակից լինելու մեջ հիմնական կասկածյալների, ձերբակալման մասին մարտի 7-ին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: Ավելի վաղ Դադաեւը ծառայել է Չեչնիայի Հանրապետության ՆԳ նախարարության «Հյուսիս» գումարտակում, Գուբաշեւը պահապան է աշխատել մերձմո սկովյան գերխանութում:
Ավելի ուշ հայտնի է դարձել եւս երկուսի՝ Գուբաշեւի կրտսեր եղբոր՝ Շագիթի եւ այն ավտոմեքենայի ենթադրյալ վարորդի ձերբակալման մասին, որով Դադաշեւը հեռացել է հանցագործության վայրից: Մարտի 8-ին հաղորդագրություն է ստացվել, որ Գրոզնում նռնակով իրեն պայթեցրել է եւս մեկ կասկածյալ: Նույն օրը Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը ճշտել է, որ Նեմցովի սպանության գործով ընդամենը ձերբակալված է հինգ մարդ:
Բոլոր հինգն էլ Մոսկվայի Բասմանյան դատարանի որոշմամբ ձերբակալված են մինչեւ ապրիլի 28-ը: