Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Նշենք, որ Բարսեղյանն օգոստոսի 4-ին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով, որ իր գործը քննի ավելի փորձառու քննիչ, որ ապացուցվի իր անմեղությունը, ինչպես նաև պահանջում է առերեսում՝ իր դեմ ցուցմունք տված անձանց հետ։

ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Արկադի Բարսեղյանը օգոստոսի 25-ին դիմում է ներկայացրել՝ նշելով, որ դադարեցնում է իր կողմից հայտարարված հացադուլը։

Կայքի ունեցած տեղեկություններով՝ քրեական գործի քննությունը գտնվում է ավարտական փուլում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։