Զաուր Դադաեւը խոստովանական ցուցմունքներ Է տվել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով եւ համագործակցում Է հետաքննության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, գործի մեկ այլ ֆիգուրանտի՝ Համզատ Բախաեւի ձերբակալման գանգատարկման շուրջ Մոսկվայի քաղաքային դատարանի նիստում հայտարարել Է ՌԴ-ի Հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչը:
«Հանցագործությանը Բախաեւի մասնակցությունը հաստատվում Է Դադաեւի խոստովանական ցուցմունքներով, որը համագործակցում Է հետաքննության հետ»,-ասել Է քննիչը:
Հետաքննությունը շարունակում Է Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուների եւ հանցագործության մյուս մասնակիցների հետախուզումը, ասել Է քննիչը:
«Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, գրել Է, որ Նեմցովի սպանության գործով հետաքննությունը մտադիր Է ճանաչման ընթացակարգի կանչել հանցագործության գլխավոր վկային՝ Ուկրաինայի 23-ամյա քաղաքացի Աննա Դուրիցկայային:
Քննիչների կարծիքով՝ աղջիկը կարող Է հիշել այն մարդկանց, ովքեր, հնարավոր Է, մինչեւ սպանությունը հետեւել են Նեմցովին, քանի որ նրա հետ բավականին շատ ժամանակ Է անցկացրել: Ճանաչման ընթացքում նրան ցույց կտան գործով բոլոր կալանավորվածներին: Ընթացակարգը կարող Է անցնել ինչպես առերեսումով Մոսկվայում, այնպես Էլ հեռակա Կիեւում՝ լուսանկարներով:
Նեմցովն սպանվել Է փետրվարի լույս 28-ի գիշերը ՌԴ-ի մայրաքաղաքի կենտրոնի Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին: Քաղաքական գործչին խոցել Է չորս գնդակ, նա մահացել Է տեղում: Նեմցովի սպանության կասկածանքով ձերբակալվել եւ այնուհետեւ կալանքի տակ են վերցվել Զաուր Դադաեւը, Թամեռլան Էսկերխանովը, Անզոր եւ Շահիտ Գուբաշեւները եւ Խամզատ Բախաեւը: