Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաեւը հայտարարել Է, որ սուտ մեղադրանք Է բարդել իր վրա, երբ խոստովանել Է, որ մասնակցել Է այդ հանցագործության կատարմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է «Մոսկովսկի կոմսոմոլեցի» կայքում, որի թղթակիցը դիտորդների հասարակական հանձնախմբի կազմում կալանավորի հետ հանդիպել Է քննչական մեկուսարանում:

 

Այն մասին, որ Դադաեւը հետաքննությանն իր ցուցմունքներում խոստովանել Է մասնակցությունը Նեմցովի սպանությանը, Բասմանյան դատարանի դատավոր Նատալյա Մուշնիկովան հայտնել Է կալանքի մասին որոշումը հրապարակելիս: Դադաեւն ինքը դատարանում չի մեկնաբանել հանցագործությանն իր մասնակցության հարցը՝ սոսկ խնդրելով արդար դատ:

 

«Ամբողջ ժամանակ գոռում Էին. «Դու՞ ես սպանել Նեմցովին»: Ես պատասխանում Էի՝ ոչ: Ձերբակալման պահին ես ընկերոջս՝ իմ նախկին ստորադրյալ Ռուսլան Յուսուպովի հետ Էի: Եվ նրանք ասացին, որ եթե ես խոստովանեմ, նրան բաց կթողնեն: Ես համաձայնեցի: Կարծում Էի՝ կփրկեմ նրան, եւ ինձ Մոսկվա կհասցնեն ողջ վիճակում® Մտածում Էի, որ Մոսկվա կտանեն, եւ ես այստեղ դատավարության ժամանակ կասեմ ամբողջ ճշմարտությունը: Որ ես մեղավոր չեմ: Բայց դատավորն ինձ նույնիսկ խոսք չտվեց»,- ասել Է Դադաեւը:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, դիտորդների հասարակական հանձնախմբի ներկայացուցիչները քննչական մեկուսարանում հանդիպել են նաեւ Նեմցովի սպանության գործի եւս երկու ֆիգուրանտների՝ Անզոր եւ Շահիդ Գուբաշեւների հետ: Վերջինս հայտարարել Է, որ ինքը չի մասնակցել հանցագործությանը: Բացի դրանից, Շահիդ Գուբաշեւը հասարակական հանձնախմբի անդամներին գանգատվել Է, որ ուժայիններն իրեն ծեծել են: