Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ կապ ունեցող ավտոմեքենան պատկանում է գերատեսչությանը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

Նշվում է, որ ավտոմեքենան պատկանում է Ֆինանսների նախարարությանը սպասարկող Դաշնային պետական ունիտար ձեռնարկությանը:

 

 

«Ford մակնիշի ավտոմեքենան չի պատկանում ֆինանսների նախարարությանը: Այդ ավտոմեքենան պատկանում է գերատեսչական անվտանգությանը, Ֆինանսների նախարարությանը սպասարկող Դաշնային պետական ունիտար ձեռնարկությանը, որը սպասարկում է ֆինանսների նախարարությանը, «Goznak»-ին և այլ կառույցներին», - հայտարարել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

 

 

Գերատեսչությունից նշել են, որ մեքենան եղել է Մոսկվորեցկի կամրջի վրա, երբ այնտեղ արդեն գտնվում էր պարեկային մեքենան և իրավապահ մարմինների աշխատակիցները:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Նեմցովի սպանության գործով որոնվող մեքենան օգտագործում էր ֆինանսների նախարարությունը: