Երևան այցից առաջ Ուրուգվայի փոխնախագահ Դանիլո Աստորին Կարասկո միջազգային օդանավակայանում զրուցել է Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի ներկայացուցչի հետ' Հայաստան կատարելիք պաշտոնական այցի նպատակների մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, այս մասին հաղորդում է Prensa Armenia գործակալությունը: «Հայոց ցեղասպանությունը հավերժ կապրի մեր հիշողություններում: Չկա պատմություն կամ ապագա առանց հիշողության»,- նշել է Աստորին: -Հուսով եմ իմ ուղևորությունը կօգնի ավելի ամրապնդել ընկերական հարաբերությունները հրաշալի երկիր Հայաստանի հետ»:

 

Ազգային ժողովի նախագահի հրավերով' Ուրուգվայի գործող փոխնախագահ, Ընդհանուր ժողովի՝ օրենսդիր մարմնի նախագահ Դանիլո Աստորին դեկտեմբերի 5-ին պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Սա ուրուգվայցի մինչ այժմ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան։

Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: