Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ:
Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մռայլ էջերից է, որը երբեք չպետք է մոռացվի:
«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայությանը՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չնայած անցել է ավելի քան մեկ դար, մարդկանց հիշատակը, որոնք անարդարացիերոն կորցրել են իրենց կյանքը և վերապրել են, մեզ հիշեցնում է, որ մենք երբեք չպետք է ատելությանն ու բռնությանն արձագանքենք անտարբերությամբ», - ասել է Տրյուդոն:
Կանադայի վարչապետը շեշտել է, որ երկրի կառավարությունը նույնպես իր հարգանքի տուրքն է մատուցում զոհերի հիշատակին և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ պայքարելու այնպիսի աշխարհի համար, որտեղ ոչ ոք չի հալածվի՝ անկախ իր կրոնական և էթնիկ պատկանելությունից: