Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի վերջին օրը ելույթ են ունեցել հայտնի ցեղասպանագետներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, գիտաժողովին ելույթ է ունեցել Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ, ցեղասպանագետ Դանիել Ֆիերշտեյնը, ով կարեւորել է ցեղասպանությունների ուսումնասիրումը դրանք հետագայում կանխարգելելու համար:
«Այս առնչությամբ շատ կարեւոր է օրենսդրական դաշտի առկայությունը: Պետք է ոչ միայն ճանաչվեն ցեղասպանությունները այլեւ դրանց ժխտումը քրեորեն պատժվի»,- ասաց նա' հավելելով, որ ցեղասպանագետները լուրջ աշխատանք ունեն:
Օգոստոսի 20-ից 23-ը Բուենոս Այրեսի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով, որի ընթացքում մասնակիցները խոսել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին, բարձրացրել ցեղասպանության հետևանքների վերացման և ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներրի անհրաժեշտության հարցը: